ISSN 2579-2784
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» պարբերականը տպագրվում է 1963 թվականից: Պարբերականում հրատարակվում են տեսական կիբեռնետիկային, նրա հետ առնչություն ունեցող մաթեմատիկական այլ բնագավառներին և հաշվողական տեխնիկային վերաբերող աշխատություններ, որոնք պարունակում են նոր, չհրատարակված արդյունքներ:
 |
Վերոնշյալ ոլորտներն իրենց մեջ ներառում են հետևյալ ուղղությունները.
- Ալգորիթմներ, ավտոմատներ և տրամաբանություն
- Դիսկրետ մաթեմատիկա և կոմբինատորիկա
- Կոդավորման և ինֆորմացիայի տեսություն
- Տվյալների վերլուծություն և վիճակագրություն
- Գաղտնագրում և կիբեր անվտանգություն
- Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
- Կերպարների ճանաչում և պատկերների մշակում
- Նախագծում և տեստավորում
- Հեռահաղորդակցություն և ցանցեր
- Ամպային և գրիդ հաշվարկներ
- Զուգահեռ և տարաբաշխված հաշվարկներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կիրառություններ
|
Պարբերականը նախատեսված է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ աշխատակիցների կողմից իրականացվող գիտական հետազոտությունների, ինչպես նաև հանրապետության և արտերկրի այլ գիտակրթկան հաստատությունների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, գիտաշխատողների, դասախոսների՝ վերոգրյալ ոլորտներին վերաբերող հետազոտությունների արդյունքների հրատարակման համար:
Հրատարակման ներկայացվող հոդվածները գրախոսվում են երկու անկախ գրախոսների կողմից; Պարբերականը հրատարակվում է տարեկան երկու անգամ: Հնարավոր է լրացուցիչ պրակների հրատարակումը, երբ ԻԱՊԻ-ում կազմակերպում են գիտական միջոցառումներ: